Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը չի պատրաստվում հրաժարական տալ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, Կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց մարզպետը: 

«Չեմ կարծում, չեմ ուրախացնի ձեզ»,- ասաց Սուրիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանը երկար տարիներ զբաղեցրել էր Սյունիքի մարզպետի պաշտոնը, որից հրաժարական էր ներկայացրել 2013թ.՝ իր տան դիմաց հնչած կրակոցներից հետո, երբ մահացել էր Ավետիք Բուդաղյանը: Նա 2014թ. նա կրկին նշանակվել էր Սյունիքի մարզպետ: