Մոլդովայում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, ստեղծված նոր կոալիցիան պատրաստ է համաժողովրդական հանրաքվե անցկացնել` կապված երկիրը ՆԱՏՕ-ին ինտեգրելու հարցի հետ: Այս մասին, ըստ «Նեզավիսիմայա գազետա»-ի, հայտարարել է Մոլդովայի լիբերալ-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ֆիլատը, որը հնարավոր է դառնա խորհրդարանի նախագահ:
Վ. Ֆիլատը հայտնել է նաեւ, որ 2-3 տարի հետո իշխող կոալիցիան կարող է ազգային հանրաքվե անցկացնել երկիրը ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկելու հարցով: Իսկ մինչ այդ կբացատրի հասարակությանը, թե ինչ է ՆԱՏՕ-ն, եւ ինչի վրա է հիմնված բնակչության մի մասի թշնամական վերաբերմունքն այդ կառույցի նկատմամբ: Այսպիսով, կարելի է արդեն հայտարարել, որ Եվրատլանտյան դաշինքին ինտեգրվելը Մոլդովայի համար դառնում է առաջնահերթություն:


























