Բրիտանացի միլիարդատեր Ալկի Դեվիդը խոստացել է մեկ միլիոն դոլար նվիրել նրան, ով կհամարձակվի մերկ հայտնվել երկրի նախագահ Բարաք Օբամայի կողքին, գրում է բրիտանական Telegraph-ը:

Նման անսովոր առաջարկ անելով, միլիարդատերը, փորձել է հետաքրքրություն առաջացնել իր նոր կայքի նկատմամբ: Ի դեպ, նիգերիական ծագում ունեցող Դեվիդը  Sunday Times ամսագրի վարկանիշային աղյուսակում 45-րդ տեղն է զբաղեցնում աշխարհի ամենահարուստ մարդկանց մեջ:

Երեք ամիս առաջ ԱՄՆ-ում բնակվող Ալկի Դեվիդը նոր կայք է բացել, որը դրամական պարգեւներ է առաջարկում մարդկանց, ովքեր տեսախցիկով կնկարեն եւ կայքին կուղարկեն իրենց անսովոր արարքները:

Սկզբում միլիարդատերը առաջարկել էր 100 հազար դոլար վճարել նրան, ով մերկ վիճակում կհայտնվի երկրի նախագահի կողքին, սակայն հետագայում այդ գումարը 10 անգամ ավելացրել է: Ընդ որում, մերկ մարդու մարմնի վրա պետք է գրված լինի Դեվիդի կայքի հասցեն: Միաժամանակ, նա խորհուրդ է տվել նման փորձ անողներին զգույշ լինել եւ ոստիկանների ձեռքը չընկնել:

Դեվիդը հայտարարել է, որ իր նախաձեռնությունը ոչ մի վտանգ Բարաք Օբամայի համար չի ներկայացնում: «Ես ցանկանում եմ ընդգծել, որ Օբաման շատ արժանի քաղաքական գործիչ է, ով շատ բան է արել ի բարօրություն Ամերիկայի»,- ասել է նա: Ի դեպ, Դեվիդը նաեւ դերասան է եւ 1971 թվականին նկարահանվել է բրիտանական «Բանկի թալանումը» թրիլլերում: