Սեպտեմբերի վերջին էլեկտրական ավտոմոբիլներ արտադրող Tesla ընկերությունը պլանավորում է թողարկել Model X մոդելի իր առաջին քրոսովերը, հայտնում է iDigitalTimes-ը՝ վկայակոչելով ընկերության գլխավոր տնօրեն Իլոն Մասքին։
Նամակում քրոսովերի արժեքը չի նշվում, սակայն հաղորդվում է, որ մեքենաների առաջին խմբաքանակը բաժին կհասնի այն գնորդներին, որոնք հասցրել են նախնական պատվեր տալ։ Գնորդների դեպոզիտը պետք է կազմի առնվազն 5 հազար դոլար, որպեսզի նրանց հաշվառեն բազայում։ Մեքենան նրանք կարող են ստանալ 216թ. ոչ շուտ, գրում է Gazeta-ն։





























