ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ օգոստոսի 6-ին, կազմել է 478.32 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.21 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 520.99 դրամ (աճել է 1.55 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 746.66 դրամ (աճել է 1.16 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.46 դրամ (նվազել է 0,14 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 223.29 դրամ, ոսկին՝ 16,687.04  դրամ, պլատինը՝  14,624.8 դրամ:

Օգոստոսի 6-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 10,750,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 478.42 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 478.25 դրամ: