Իսրայելի մայրաքաղաք Թել-Ավիվի հյուսիսում, ներգաղթային ոստիկանության աշխատակիցները տեսչական ստուգումների ընթացքում, Sea and Sun էլիտար շենքում ձերբակալել են Վրաստանի երկու քաղաքացիների, որոնք ոչ օրինական աշխատում են Իսրայելում: Հաղորդում է NRG-ն:

Որպես կանոն, էմիգրանտ կանայք Իսրայելում հարուստների մոտ տնային տնտեսուհի են աշխատում: Օրինակ, նախորդ տարի Իսրայելում ամենահարուստ կլանը ներկայացնող Օֆեր ընտանիքին պատկանող վիլլայում ձերբակալվել է Վրաստանի մի կին քաղաքացի, ով երկրում է գտնվելիս եղել կեղծ փաստաթղթերով: Հաղորդում է izrus.co.il-ը: