Ռուսաստանում միայն օգոստոսի 6-ին պատժամիջոցների տակ գտնվող 290 տոննա բուսական ծագման ապրանք է ոչնչացվել, եւ եւս 29,3 տոննա կենդանական ծագման ապրանք: Այս մասին հաղորդում է «Վեդոմոստին»՝ վկայակոչելով «Ռոսսելխոզնադզորը»:
Գերատեսչությունից նշել են, որ այսօր ոչնչացումը կշարունակվի, քանի որ բացահայտվել է 407 տոննա անօրինական ներկրված ապրանք: Այդ ապրանքների թվում են նեկտարին, դեղձ, բալ, խաղող, խնձոր, կիվի, լոլիկ, պանիրներ եւ այլն, հաղորդում է RT-ն:




























