ՌԴ Չուկոտկայի ինքնավար մարզում հրդեհվել են եղնիկների արոտավայրերը։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ՌԴ Հեռավոր Արեւելքի դաշնային շրջանի անտառային տնտեսության դեպարտամենտը։

«Հեռավոր Արեւելքի Յակուտիայի անտառներում օգոստոսի 7-ին 3 հրդեհ է բռնկվել։ Ընդհանուր առմամբ կա հրդեհի  5 օջախ, որոնցից 2-ը գտնվում են Չուկոտկայի ինքնավար մարզում։ Այնտեղ այրվում են եղնիկների արոտավայրերը։ Տեղայնացվել է 2 անտառային հրդեհ»,- հայտարարել են դեպարտամենտի մամուլի կենտրոնից։

Մեկ օրում Հեռավոր Արեւելքում հրդեհվել է 41 հա տարածք։