Բորիս Նեմցովի սպանության գործով մեղադրյալ Անզոր Գուբաշեւը հայտարարել է, որ իրեն կտտանքների են ենթարկել, գրում է «Կոմերսանտ»-ը։

Գուբաշեւը համապատասխան դիմում է գրել Քննչական կոմիտեի ղեկավարին։ Գուբաշեւի խոսքով՝ Ինգուշեթիայում իրեն ձերբակալելուց հետո տարել են Վլադիկավկազ, որտեղ մի քանի օր փակի տակ են փակել։

Այս ընթացքում, մեղադրյալի խոսքով, իրեն հոսանքահարել են, կրակել իր վրա դատարկ փամփուշտներով եւ սպառնացել սղոցել մարմնի մասերը, գրում է թերթը։