Նավթի համաշխարհային գները Նյու Յորքի եւ Լոնդոնի բորսաներում դրական դինամիկա են գրանցել նախօրեի անկումից հետո, որը պայմանավորված էր շուկայում ավելցուկի կապակցությամբ ներդրողների մտահոգություններով, գրում է Gazeta-ն։

Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գները բարձրացել են 0.57 տոկոսով եւ կազմել էր 49.80 դոլար մեկ բարելի դիմաց։

WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները թանկացել են 0.43 տոկոսով եւ կազմել 44.85 դոլար մեկ բարելի դիմաց։