Մոսկովյան ռեստորանում ծեծկռտուքից հետո 13 մարդ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչությանը։
Հայտնի է դարձել, որ դեպքի վայրում մեքենաներից մեկի զննության ժամանակ փայտե մահակներ եւ կարաբին են հայտնաբերել։
Նշենք, որ նախօրեին 15 մարդ մտել էին ռեստորան, կոտրել էին կահույքը, ատրճանակից վիրավորել հաստատության տնօրենին եւ ծեծել հաճախորդներին։ Հարուցվել է քրեական գործ։
Աղբյուրների վստահեցմամբ՝ միջադեպը ռեստորանի ղեկավարության եւ հարձակվողների միջեւ կոնֆլիկտի հետեւանք է։




























