Կոլումբիայի ոստիկանությունը հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալել է «Ուսուգայի կլան» ավազակախմբի 44 հանցագործների, որոնց թվում՝ քաղաքային խորհրդի մեկ անդամի եւ մեկ ոստիկանի։ Այս մասին գրում է «Կոլոմբիանո» պարբերականը։
Նրանց մեղադրում են սպանությունների, դրամաշորթության եւ մարդկանց առեւանգելու մեջ։ Գուարանդայի համայնքի քաղաքային խորհրդի անդամին եւ ոստիկանին կալանավորել են հանցագործներին աջակցելու համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ձերբակալվածների թվում է ավազակախմբի ղեկավարներից մեկը՝ «Չիվոլո» մականունով։




























