Tesla ընկերությունը, որն էլեկտրոմոբիլներ է արտադրում, ներկայացրել է «օձ»-լիցքավորում իր մեքենաների լիցքավորման համար, հաղորդում է The Next Web.com-ը։

Էլոն Մասկը դեռեւս 2014 թվականի վերջին էր խոստացել ցույց տալ Tesla-ի մեքենաների համար նախատեսված լիցքավորման տարբերակը, որն ինքն է գտնում միանալու տեղը, եւ որոշ լրագրողներ այն ժամանակ դա որպես կատակ էին ընկալել, փոխանցում է Gazeta-ն։ 

Բայց  Tesla-ն արդեն ստեղծել  է դրա աշխատանքային նախատիպը եւ նախատեսում է  արտադրական եղանակով թողարկել այն։ Դեռեւս հայտնի չէ, թե նորույթը երբ կհայտնվի շուկայում։