Հնդկական Մումբայ քաղաքից այն լրագրողը, որը հայտարարել էր «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմանը միանալու իր մտադրության մասին, ձերբակալվել է Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում, ուրբաթ օրը հայտարարել է Indian Express պարբերականը։
Ինչպես գրում է պարբերականը, Մումբայ Զուբեր Ահմեդ Խանը, որն իրեն կոչում էր «Լրագրող հանուն աշխարհի խաղաղության» (Journalist for International Peace) թերթի գլխավոր խմբագիր, Facebook-ի իր էջում հայտարարել էր, որ Մումբայից Դելի է մեկնում ֆիրմային Rajdhani Express գնացքով եւ երեքշաբթի օրը կլինի Հնդկաստանի մայրաքաղաքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին։
Նա պատրաստվում էր այցելել Իրաքի դեսպանատուն «իր հնդկական անձնագիրը հանձնելու մտադրությամբ», որովհետեւ «ցանկանում էր միանալ «Իսլամական պետությանը» մամլո քարտուղարի կամ պետական լրագրողի կարգավիճակով»։ Հետո էլ Խանը հայտարարել է, որ կգնա Պակիստանի դեսպանատուն, որպեսզի «արագացնի վիզայի ձեւակերպումը»։ Նա ասել էր, որ Դելիում կլինի հետագա հինգ օրերին, գրում է պարբերականը։





























