Փրկարարներին հաջողվել է տեղայնացնել Ռիգայի Իմանտա շրջանի կահույքի գործարանում կիրակի օրվանից մոլեգնող հրդեհը։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Լատվիայի հրշեջ-փրկարարական պետական ծառայությունը։
«Ընդհանուր առմամբ բռնկվել է 1.1 հազար քառ/մ տարածք»,- ասել են ծառայությունից։
Հրդեհը բռնկվել էր կիրակի։ Մասնակի օգտագործվող եռահարկ շինության տարածքում հրդեհվել էր կահույքի արտադրամասը։




























