ԱՄՆ-ում հնդկացիների ցեղասպանությունը շարունակվում է, բայց հիմա՝ թղթային եղանակով՝ այն կառավարության կողմից, որը փորձում է խլել նրանց հողերը: Այս մասին հայտարարել է չիրոկիների Մաշու ցեղի Թռչունի տոհմի տոհմապետ Սպիտակ Փետուրը՝ «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում։

«Ցեղասպանությունը շարունակվում է, բայց հիմա այն թղթային-փաստաթղթային ցեղասպանության տեսք է ընդունել։ Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը գրչի մի հարվածով հայտարարել է, որ երկրում այլեւս գոյություն չունի տեղաբնիկ ժողովուրդ։ Այդ եղանակով ուզում են խլել հնդկացիների ռեզերվացիաներն ու հողերը», - ասել է Սպիտակ Փետուրը։ Օգոստոսի 9-ը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1994-ին հռչակվել է Տեղաբնիկ ժողովուրդների միջազգային օր եւ նշվում է ամեն տարի։  

Տոհմավագի խոսքով, Կանադայում հնդկացիների հողերի համար պայքարը ներկայումս դեռ նոր է սկսվում, ընդ որում, այս խնդիրը տարածվում է նաեւ ԱՄՆ-ի վրա։