Նիժնի Նովգորոդում 6 երեխաներին սպանելուց հետո եւս մեկ քրեական գործ է հարուցվել, այս անգամ ոստիկանության շրջանային բաժնի պետի տեղակալ Իգոր Շորինի նկատմամբ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Ռուսաստանի Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինին:
«Այսօր քննիչները քրեական գործ են հարուցել ոստիկանության շրջանային բաժնի պետի տեղակալ Իգոր Շորինի նկատմամբ: Նա կասկածվում է անփութության մեջ: Մոտ ժամանակներս այդ քրեական գործերը միացվեն մեկ գործում»,-ասել է Մարկինը:
Նախօրեին նշվել էր, որ Նիժնի նովգորոդում 6 երեխաների սպանությունից հետո անփութության համար հետախուզվող ոստիկանության տեսուչ Վլադիմիր Ֆիլիմոնովը ներկայացել է Քննչական կոմիտե:
Հիշեցնենք, որ 6 երեխաների եւ նրանց մոր մարմինները հայտնաբերվել էին օգոստոսի 4-ին Նիժնի նովգորոդի բնակարաններից մեկում: Ավելի ուշ սպանության կասկածանքով ձերբակալվել էր Օլեգ Բելովը, որը երեխաների հայրն է:




























