Լեհաստանի կենտրոնական հատվածում կարող է զրահատանկային ուժերի ամերիկյան ռազմաբազա հայտնվել։ Դրա մասին գրում է «Պոսպոլիտի խոսք» թերթը։

Պարբերականը պնդում է, որ նախատեսված է բազան տեղակայել Լեհաստանի կենտրոնական՝ Մազովեցյան վոեւոդիայի Ցեխանուվ քաղաքում։  Թերթի տրամադրության տակ է հայտնվել Պաշտպանության նախարարի տեղակալի նամակը Ցեխանուվի քաղաքապետ Քշիշտոֆ Կոսինսկուն, որում ասվում է, որ բազան օգտագործվելու է  Լեհաստանի և ԱՄՆ-ի ռազմական կարիքների համար, փոխանցում է Gazeta-ն։

«Համաձայնեցված օբյեկտների և տարածքների վերաբերյալ Լեհաստանի և ԱՄՆ-ի կառավարությունների միջև կնքված և ընթացիկ տարվա հուլիսի 15-ից ուժի մեջ մտած համաձայնագրում ամրագրվել է անշարժ գույքի համատեղ օգտագործման շուրջ ռազմական համագործակցության հնարավորությունը», — ասվում է Բեատա Օչկովիչի նամակում։