Մալիում անհայտ անձինք հարձակվել են կենտրոնական Մոփթի շրջանի Սեւարե քաղաքի հյուրանոցի վրա։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով իր ռազմական աղբյուրները։

Գործակալության տեղեկություններով, հարձակման հետեւանքով զոհվել է առնվազն մեկ մարդ։

«Գրոհը դեռ շարունակվում է»,- հայտարարել է աղբյուրներից մեկը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ օգոստոսի 5-ին անհայտ անձինք զինված հարձակում էին իրականացրել Մալիի մայրաքաղաք Բամակոյի հյուրանոցի վրա։