Մալայզիայի Կելանտան նահանգի Կուալա Կրայի շրջանում, այսօր՝ օգոստոսի 7-ին, ավտոբուսին ընկել է գետը, որի հետեւանքով վիրավորվել է 45 մարդ, այդ թվում 16 օտարերկրացի զբոսաշրջիկներ: Այս մասին հաղորդում է մալայզիական Free Malaysia today թերթը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:

Տեղի փրկարար եւ հրշեջ կայանի ղեկավար Հանիֆ Խալիդը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 04.40-ին: Ավտոբուսը Կուալա Լումպուրից մեկնում էր Կոտա Բարու:

Ենթադրվում է, որ ավտոբուսին վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչն էլ հանգեցրել է կտրուկ արգելակման եւ ավտոբուսին ընկել է գետը: Տուժածների քաղաքացիության մասին տեղեկություններ չեն հաղորդվում: