Նախիջևանի հետ սահմանակից Վայոց ձորի Խաչիկ գյուղի բնակիչներին երեկ՝ օգոստոսի 6-ին, հաջողվել է հենց սահմանի վրա հանգցնել ադրբեջանական տարածքներից եկող հրդեհը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Խաչիկի գյուղապետ Վարդան Ներսիսյանը:

Նրա խոսքով՝ գյուղացիները կարողացել են արագ մարել կրակը եւ թույլ չտալ, որ այն տարածվի դեպի այգիներ:

«Ադրբեջանական կողմից կրակոցներ են եդել, ինչի հետեւանքով էլ խատածածկ տարածքներում հրդեհ է բռնկվել: Մենք գյուղացիներով արագ մարեցինք կրակը հենց սահմանին, թե չէ կրակը կհասներ մեր այգիներին»,- ասաց գյուղապետը: