Ուկրաինայի Օդեսայի նահանգապետի տեղակալ Մարիա Գայդարը հայտնել է, որ ռուսական քաղաքացիությունից հրաժարվելու դիմում է գրել:
«Ես ամեն ինչ անում եմ օրենքով, ես գիտեմ Ուկրաինայի օրենքը, հետեւաբար, այո, ես դիմում եմ գրել (ռուսական քաղաքացիությունից հրաժարվելու)»,- հայտարարել է Գայդարը Օդեսայի «Առաջին քաղաքային» հեռուստաալիքի եթերում, որի տեսագրությունը տեղադրվել է հեռուստաալիքի կայքում:
Այսպես է Գայդարը պատասխանել հարցին, թե արդյոք պատրա՞ստ է հրաժարվել ՌԴ քաղաքացիությունից, քանի որ Ուկրաինայի օրենսդրությամբ երկքաղաքացիություն չի նախատեսված:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ուկրաինայի քաղաքացիություն էր շնորհել գայդարին, ում Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին նշանակել է իր սոցիալական հարցերի գծով տեղակալ:




























