2016թ. Հայաստանում կարեւոր շինարարական նախագծեր կսկսվեն։ Այս մասին օգոստոսի 7-ին՝ Կառավարությունում շինարարի օրվան նվիրված ընդունելության ժամանակ հայտարարեց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ Կառավարությունը քիչ ջանքեր չի գործադրում, որպեսզի քաղաքաշինության ոլորտը զարգանա։ Կառավարությունը մի շարք որոշումներ է կայացրել շինարարական աշխատանքների հեշտացման համար։ «Հիմա մի շարք նախագծեր սպասում են իրենց իրականացմանը, որոնցից շատերը կյանքի կկոչվեն 2016թ.։ Դրանց արդյունքը երկար սպասեցնել չի տա եւ տեսանելի կլինի բոլորին»,- վստահեցրեց նախարարը։
«Իզուր չի ասվում, թե ապրում է այն քաղաքը, որտեղ չեն լռում շինարարների մուրճերը։ Վստահ եմ, որ ձեր շնորհիվ մեր քաղաքում այդպես էլ կլինի»,- հավելեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։





























