Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների եւ ՀՀ մարզերի միջեւ համագործակցության ծրագրի շրջանակում Ավան վարչական շրջանի ղեկավարՄանվել Ջավադյանի նախաձեռնությամբ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Սիսիանի քաղաքապետարան: Երկկողմ համագործակցության ներկա վիճակը, ինչպես նաեւ գործընկերային կապերն ընդլայնելու հեռանկարները քննարկելու նպատակով կազմակերպված հանդիպման ընթացքում վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Վոլոդյա Բարսեղյանը եւ Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը ներկայացրել են համագործակցության ընդլայնման իրենց մոտեցումները:
Ըստ այդմ, մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի եւ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի միջեւ փոխգործակցություն կծավալվի կրթության, մշակույթի, սպորտի, շինբարեկարգման, կանաչապատման ոլորտներում: Փորձի փոխանակման նպատակով էլ կկազմակերպվեն փոխայցելություններ:





























