Լեհաստանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 69 կգ քաշային բռնցքամարտիկ Հարություն Աբրահամյանը պարտություն է կրել քառորդ եզրափակիչում: Նա 1:3 հաշվով պարտվել է բելառուս Ալեքսանդր Գրիգորչուկին: Մինչ այդ, հայ բռնցքամարտիկը հաղթել էր Էստոնիայի ներկայացուցիչին, սակայն այս անգամ նրան չի հաջողվել զարգացնել հաջողությունը:

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ, Հայաստանն արդեն մեկ մեդալ ապահովել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում, սակայն դեռ պարզ չէ այդ մեդալի գույնը, քանի որ 51 կգ Կարեն Այլազյանը, ով դուրս եկել կիսաեզրափակիչ, դեռ պետք է մրցի բուլղարացի Ստեֆան Իվանովի հետ: