Գիտնականներն ուսումնասիրել են Պիրենեյան լեռների հարավային հատվածում հայտնաբերված դինոզավրերի 142 ատամները: Պարզվել է, որ դրանք պատկանում են ոչ թե մեկ, այլ 6 տարբեր գիշատիչ դինոզավրերի: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Acta Palaeontologica Polonica ամսագրում:

Մասնագետների հավաստմամբ, մեկ վայրում մեծ քանակությամբ դինոզավրերի ատամների առկայությունն արտասովոր չէ, քանի որ այս հսկաներն ամբողջ կյանքի ընթացքում փոխում են դրանք: Սակայն Իսպանիայում հայտնաբերված 142 ատամների անալիզը ցույց է տվել, որ դրանք պատկանում են 6 տարբեր դինոզավրերի:

Ըստ Gazeta-ի, մասնագետների խոսքով, հիմա իրենք ստիպված կլինեն վերանայել Եվրոպայի հնագույն էկոհամակարգի մասին տեսակետները: