Կալիֆորնիական համալսարանի աստղաֆիզիկոս Գրեգ Լաֆլինին հետաքրքրել է հարցը, թե որքա՞ն արժե Երկիր մոլորակը:

Դրա համար մասնագետները գնի հաշվարկի բանաձեւ են մշակել ոչ միայն մեր մոլորակի, այլեւ Երկրին նման այլ մոլորակների համար, որոնց վրա թեկուզ տեսականորեն կարելի է վայրէջք կատարել:

Informing-ի փոխանցմամբ, արտասովոր բանաձեւի հեղինակը հաշվարկել է, որ մեր մոլորակը 5 տրիլիարդ դոլար արժե:

Գիտնականների խոսքով, Երկիրն ամենաթանկ մոլորակն է: Նա նաեւ հաշվարկել է Մարսի գինը, որը, պարզվում է, Վեներայից ավելի թանկ է: Իսկ ահա բյուրեղյա ածխածնից կազմված մոլորակներն ընդհանրապես որեւէ արժեք չունեն:

Ըստ աստղաֆիզիկոսի, մոլորակների գնի հաշվարկի ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել դրա խտությունը, զանգվածը, ջերմաստիճանն ու տարիքը: Արդյունքում մեր մոլորակի գինն աստղաբաշխական է ստացվել: