Գիտնականները պարզել են, որ այն ընտանիքները, որոնք այնքան էլ բավարարված չեն առաջին երեխայի ծննդից հետո անցկացրած առաջին տարվա կյանքից, դժվար թե ապագայում ցանկանան երկրորդ երեխան ունենալ:
Հետազոտությունը ցույց է տվել, որ որոշ ծնողներ առաջնեկի լույս աշխարհ գալուց հետո առաջին տարվա կյանքի ընթացքում ավելի վատ էմոցիաներ են ունենում, քան գործազրկության ժամանակ, մտերիմի մահից կամ բաժանումից հետո: Ընդ որում, դա տեղի է ունենում կրթական բարձր մակարդակ կամ մեծ տարիք ունեցող ծնողների պարագայում:
Հետազոտության ընթացքում 20 հազար ծնողներ պետք է ամեն տարի իրենց երջանկության մակարդակը գնահատեին 0-ից 10 միավորանոց սանդղակով: Արդյունքում պարզվել է, որ առաջնեկի լույս աշխարհ գալուց հետո ծնողների երջանկությունը նվազել է միջինը 1.4 միավորով:
Ըստ Planet-today-ի, հետազոտության ավարտին փոքրիկի ծննդից հետո կյանքից դժգոհ 100 զույգից միայն 58-ն է 10 տարվա ընթացքում երկրորդ երեխան ունենալու ցանկություն հայտնել:





























