Սուտը շատ մարդկանց կյանքի անբաժանելի մասն է: Սիդնեյի տեխնոլոգիական համալսարանի բիզնես դպրոցի նոր հետազոտությունը ցույց է տվել, որն կանայք ավելի ազնիվ են, քան տղամարդիկ, երբ խոսքը վերաբերում է սոցիալական ցանցերին, նշում է News.com.au-ն:

Գիտնականները հատուկ մշակված ալգորիթմ են կիրառել սոցիալական ցանցերի գրառումներում սուտը վեր հանելու համար: Վերլուծության են ենթարկվել հազարավոր բոլորին հասանելի գրառումներ (ստատուսներ) Facebook-ում, Twitter-ում, TripAdvisor-ում եւ Instagram-ում: Պարզվել է, որ կանայք երկու անգամ ավելի շատ են գունազարդված տեղեկատվություն հրապարակել Twitterո-ւմ եւ Instagram-ում, քան տղամարդիկ: Ընդհանուր առմամբ կանայք ավելի շատ են ստել, բայց Սիդնեյի ու Ադելաիդայի տղամարդիկ զբաղեցրել են առաջին եւ երկրորդ տեղերը Instagram-ում ստողների շարքում, հաղորդում է MedDaily-ն:

Գիտնականների տվյալներով, սոցիալական ցանցերի գրառումներում օգտագործվող բառերը մատնում են սուտը: Օրինակ, եթե գրառման մեջ օգտագորվծում է «ես» կամ «ինձ» դերանունը, ապա, ամենայն հավանականությամբ, մարդը ճիշտ է խոսում: Բանն այն է, որ անգիտակցաբար բոլորը փորձում են հեռու մնալ ստից, որն արտահայտվում է որոշակի բառապաշարի ընտրությամբ: