Օգոստոսի 6-ին, ժամը 16.10-ին, Երեւանի  Բաբաջանյան եւ Աշխաբադի փողոցների խաչմերուկում իրար են բախվել  «Լադա կալինա», «Շեւրոլետ»  եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Լադա Կալինա»-ի եւ «Շեւրոլետ»-ի վարորդները, ինչպես եւ  «Շեւրոլետ»-ի 14-ամյա ուղեւորը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Կատարվում է քննություն: