Ճապոնական Mazda ընկերությունը ներկայացրել է SUV – Koeru սեգմենտի նոր ավտոմեքենայի լուսանկարը: Սա նորույթի առաջին լուսանկարն է շնորհանդեսից առաջ, որը տեղի է ունենալու արդեն աշնանը Ֆրանկֆուրտում:

Թեեւ լուսանկարը բավական սխեմատիկ է, կարելի է հասկանալ, որ մեքենան իր մեջ միավորում է ինչպես էլեգանտ եւ շքեղ, այնպես էլ ագրեսիվ քրոսովերի տարրեր:

Նման սկզբունքն ամբողջությամբ արտացոլում է Koeru ամենագնացի անվանումը, որը նշանակում է «դուրս գալ սահմաններից», հաղորդում է Informing-ը: