Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել են սեփական ժամային գոտին ստեղծելու մասին, հաղորդում է The New York Times-ը:

ԿԺԴՀ Գերագույն ժողովրդական ժողովի նախագահությունը որոշել է օգոստոսի 15-ից տեղի ժամանակը 30 րոպեով հետ տալ: Այդ օրը երկիրը նշում է ճապոնական օկուպացիայից Կորեայի ազատագրման 70-ամյակը, հաղորդում է Gazeta-ը:

Ներկայումս ԿԺԴՀ-ն գտնվում է Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի ժամային գոտում, որը 9 ժամով առաջ է Գրինվիչի ժամանակին: Նշվում է, որ ժամային գոտու փոփոխությունից հետո երկիրը կվերադառնա այն ժամային գոտուն, որով ապրել է նախքան ճապոնական օկուպացիան: