Ֆրանսիայի հյուսիս-արեւելքում՝ Ներքին Նորմանդիայի Օրնի դեպարտամենտում, գնացքը հարվածել է երկաթուղու անցումի վրա կանգնած մեքենային։ Միջադեպի հետեւանքով զոհվել է 3 մարդ, հայտնում է AFP-ն։ Բոլոր 3 զոհվածները եղել են ավտոմեքենայի մեջ։ Մեքենայի 4-րդ ուղեւորը մի կին է եղել, որին հաջողվել է դուրս գալ մեքենայից նախքան գնացքին բախվելը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Լե Մանից Փարիզ ուղեւորվող գնացքը բախվել էր մեքենային տեղական ժամանակով ժամը 20։22-ին։ Գնացքի ուղեւորները չեն տուժել։




























