Վենեսուելայի կառավարությունը հետաքննություն է սկսել CNN en Espanol (CNNE) հեռուստաալիքի դեմ՝ նրան մեղադրելով, թե կեղծ տեղեկություններ է տարածել երկրում իբր տեղ գտած դիակապտության եւ բռնության դեպքերի մասին։
Վենեսուելայի հեռուստահաղորդակցության վարչության (CONATEL) հայտարարության մեջ ասված է, որ հետաքննության արդյունքում կարող են պատժամիջոցներ կիրառվել հեռուստաալիքի նկատմամբ՝ կեղծ տեղեկություններ տարածելու համար, փոխանցում է ՌԻԱ Նովոստին
« CNNE արտասահմանյան հեռուստաալիքը ենթադրաբար կեղծ տեղեկություններ է տարածել Մարակայ քաղաքում իբր տեղ գտած դիակապտության եւ բռնության դեպքերի մասին։ Հեռուստատեսային ազգային հանձնաժողովը նկատի է առնում նման փաստերի լրջությունը Վենեսուելայի բնակչության եւ հանրային կարծիքի վրա մեծ ազդեցության պատճառով եւ հետաքննություն է սկսում Վենեսուելայի տարածքում միջազգային CNNE հեռուստաալիքի կողմից կեղծ տեղեկությունների տարածման փաստով», - ասվում է CONATEL-ի կայքում տպագրված հայտարարության մեջ։
CNN հեռուստաալիքը առայժմ ոչ մի կերպ չի մեկնաբանել այդ իրավիճակը։





























