Պանամայի ջրանցքի ղեկավարությունը հայտարարել է, որ վերջին ամսում երաշտի պատճառով խոշոր նավերի համար որոշակի սահամանափակում է մտցվում:
Երկու գետերում ջրի մակարդակը զգալիորեն նվազել է՝ անբնական շոգի ու երաշտի պատճառով:
Փոփոխությունը կվերաբերի Պանամայի ջրանցքով անցնող նավերի մոտ 20 տոկոսին, սակայն ջրանցքի կառավարմամբ զբաղվող ընկերությունը պատրաստ է ավելի լուրջ սահմանափակումներ կիրառել, եթե իրավիճակը չփոխվի, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ներկայումս ջրանցքով թույլատրված է անցնել 39,5 ոտնաչափ (12 մետր) երկարություն ունեցող նավերին:
Նշենք, որ վերջին 20 տարում առաջին անգամ է նման սահմանափակում կիրառվում Պանամայի ջրանցքում:





























