Բրիտանիայում ավարտին է մոտենում հովվաշների մրցույթը, որն սկսվել է օգոստոսի 5-ին: Մրցությունը տեղի է ունենում Անգլիայի հյուսիսային Սաթոն քաղաքի ֆերմաներից մեկում: Այստեղ հավաքվել են Մեծ Բրիտանիայի լավագույն հովվաշները եւ ցուցադրում են իրենց վարպետությունը՝ ոչխարների հոտը հսկելու գործում:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն այսօր՝ օգոստոսի 8-ին եւ հաղթող շունը չեմպիոնի կոչում, ինչպես նաեւ թագ կստանա:

Ընդհանուր առմամբ, մրցույթի համար ընտրվել է 50 շուն, հաղորդում է Metro-ն:

Բացի Բրիտանիայից, նմանատիպ մրցույթներ են անցկացվում Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Իռլանդիայում, Հարավային Աֆրիկայում, Չիլիում, Կանադայում եւ Ամերիկայում: