Ավելի քան 35 մարդ է զոհվել, եւս 6-ը լուրջ վնասվածքներ են ստացել օգոստոսի 18-ի առավոտյան, երբ Ֆիլիպինների Բենգետ նահանգում ավտոբուսն ընկել է անդունդը: Հաղորդում է Philippine Daily Inquirer-ը:

Ոստիկանության ավագ աշխատակցի խոսքով, Բագիո քաղաք ուղեւորվող ավտոբուսի վարորդը, որում գտնվել է 48 մարդ, հանկարծակի, լեռնային տեղանքում կորցրել է կառավարումը, որից հետո ավտոբուսն ընկել է 10 մետր խորություն ունեցող ձորը: Գրում է «ՌԻԱ նովոստին»:

Այդ պահին ոստիկանությունը կարողացել է ձորից դուրս բերել 35 զոհերի  մարմինները: Եւս 6 հոգու գտել են ուշագնաց վիճակում: Փրկարարական աշխատանքները շարունակվում են: