6 երեխաների, կնոջ եւ մոր սպանության մեջ կասկածվող Օլեգ Բելովը հաշվառված է եղել հոգեբույժի մոտ եւ միաժամանակ մանկապարտեզում պահակ աշխատել, հայտնում է «ՌԵՆ TV»-ն։
Նա մոտ 3 ամիս աշխատել է մանկապարտեզում։ Հեռուստաընկերության հարցին, թե ինչպես է նա իրեն դրսեւորել աշխատավայրում, մանկապարտեզի աշխատակցուհին Բելովին բնութագրել է որպես նորմալ եւ հանգիստ մարդու։





























