2010 թվականի ապրիլին Կրասնոյարսկի իրավապահները տեղեկություն են ստացել, որ մարզի կենտրոնում հանցախումբ է գործում, եւ դրա անդամները մասնագիտացած են էլեկտրոնային քարտերի միջոցով անօրինական օպերացիաներ կատարելու մեջ։
Չարագործները կեղծ բանկային քարտեր պատրաստող սարքեր են ունեցել։
Ոստիկանները պարզել են, որ խարդախության մեխանիզմները մտածված են եղել ամենայն մանրամասնությամբ։ Ինտերնետ-ռեսուրսների օգտագործմամբ, նրանք տեղեկություններ են ստացել հաճախորդների բանկային հաշիվների մասին, իսկ հետո իրական քարտերի կեղծ տարբերակներ են պատրաստել։
Հասցված վնասի չափը 1 մլն ռուբլի է կազմել։ Տուժածների թվում կան նաեւ օտարերկրացիներ։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, հանցախմբի բոլոր մասնակիցները ձերբակալվել են։ Պարզվել է, որ խմբում եղել են նաեւ մշտական բնակության վայր չունեցող հայաստանցիներ։


























