Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք՝ Ստեփանակերտում օգոստոսի 22-ին կմեկնարկի «Արցախ-Ֆրանսիա» գեղարվեստական ցուցահանդեսը։
Ցուցահանդեսի կազմակերպիչներն են՝ ԳՐԱՄ-ԱՐՏ-ը (Արցախյան նկարիչների միջազգային կազմակերպություն), ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարարությունը ու Դոմինիկ Լանդուչին (Ֆրանսիա)։
Ըստ ԳՐԱՄ ԱՐՏ-ի, ցուցահանդեսի կազմակերպման առիթ է հանդիսացել Կարրոս ֆրանսիական քաղաքի պատվիրակության այցը Արցախ, որոնց ժամանման նպատակն է՝ տնտեսական, մշակութային եւ բարեգործական բնագավառներում Ֆրանսիայի ու Լեռնային Ղարաբաղի միջեւ կապերի խորացման հնարավորությունների ուսումնասիրությունը։




























