Արքայազն Չարլզի եւ Դիանա Սփենսերի հարսանիքի ժամանակ արված հազվագյուտ լուսանկարները աճուրդի են հանվել, հայտնում է The Guardian-ը։
Խոսքը Բուքինգեմյան պալատի հարսանեկան արարողության կուլիսներում արված 12 լուսանկարների մասին է։ Դրանք արվել են 1981թ. հուլիսի 29-ին. 7 սեւ-սպիտակ եւ 5 գունավոր լուսանկար, որոնցում պատկերված են արքայադուստր Դիանան, արքայազն Չարլզը, Էլիզաբեթ 2-րդը, արքայադուստր Աննան եւ բրիտանական թագավորական ընտանիքի այլ անդամներ։
Նկարներն աճուրդի կհանվեն 2015թ. սեպտեմբերի 4-ին ԱՄՆ-ում։
Լուսանկարները բրիտանացի լուսանկարիչ Փաթրիք Լիչֆիլդի օգնականի անձնական հավաքածուից են, գրում է Gazeta-ն։ Լիչֆիլդը միակն էր, ուր թույլատրված էր լուսանկարել հարսանիքի հյուրերին ոչ ֆորմալ իրավիճակում։





























