Ստոկհոլմից Անթալիա չվերթ կատարող՝ Thomas Cook ավիաընկերության «Աէրոբուս-330» ինքնաթիռին հարվածել է կայծակը, հաղորդում է Haberturk կայքը:
Ինքնաթիռում միջադեպի ժամանակ 405 ուղեւոր է եղել, ոչ ոք չի տուժել: Թռիչքից մի քանի րոպե անց ուղեւորները ուժեղ ցնցում են զգացել: Օդաչու Թորբեն Անդերսոնը հայտարարել է կայծակի հարվածի մասին եւ որոշում է կայացրել վերադառնալ Ստոկհոլմի Առլանդա օդանավակայան: Դեպի Անթալիա չվերթը ծրագրվում է կատարել առաջիկա ժամերի ընթացքում:




























