Իտալական Ռեկոարո քաղաքում օգոստոսի 16-ին Կոմիտասի հիշատակին համերգ կկայանա:

Տեղական «Il Giornale di iVicenza» պարբերականի փոխանցմամբ, համերգին կմասնակցեն իտալացի երաժիշտներ, որոնցից Ջուզեպպե դալ Բյանկոն դուդուկ կնվագի, իսկ Ջուզեպպե Լաուդաննան եւ Մաուրո Լացցարետին կկատարեն դաշնամուրի եւ վոկալի պարտիաները:

«Կոմիտասը հայտնի է ամբողջ աշխարհի հայերին: Նա մեկն է, որին անսահմանորեն հարգում են: Կոմիտասը չսպանվեց, բայց ականատես եղավ իր ժողովրդի դեմ իրականացված սարսափելի վայրագություններին ու բազմաթիվ մտերիմների սպանությանը: 1919 թվականին, այդ տառապանքներից հետո, նա հոգեկան խանգարում ստացավ: Կոմիտասը վախճանվեց 1935 թվականին: Նա երգիչ էր, խմբավար, կոմպոզիտոր, երաժշտական ձեռագրերի գիտակ եւ ժամերգության բարեփոխիչ»,- գրել է իտալական պարբերականը: