Հայաստանի կառավարությունն այսօր՝ օգոստոսի 13-ին, իր նիստում որոշում է կայացրել, որով ընդունում է օրգանիկ արտադրանքի սերտիֆիկացման ԵՏՄ չափանիշները:
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հարցի քննարկման ժամանակ նշել է, որ ԵՏՄ չափանիշների համապատասխան, օրգանիկ արտադրանքը կարելի է պիտակել «էկո» նախդիրով կամ «էկոլոգիական» բառով, բացառությամբ կաթնաթթվային արտադրանքի:
Կաթի թթվեցման համար բիֆիդոբակտերիաներով արտադրանքի, կաթնային կամ կաթ պարունակող արտադրանքի վրա կարող է լինել «բիո» նախդիրը կամ «բիոլոգիական» բառը:





























