Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքի այգիներից մեկում 3 հոգու վրա հարձակված պիտբուլին հայտնաբերել են քաղաքապետարանի եւ ոստիկանության աշխատակիցները եւ հանձնել կենդանիների համար նախատեսված կացարան։
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 12-ին Էսքիշեհիրի այգիներից մեկում պիտբուլը հարձակվել է 2 երեխայի վրա։ Երեխաներին փրկել ցանկացող հայրը եւս դարձել է պիտբուլի հարձակման զոհ՝ ստանալով վնասվածքներ։
Պիտբուլին գտնելուց եւ համապատասխան զննում կատարելուց հետո, անասնաբույժը նշել է, թե շան մոտ չի հայտնաբերվել կատաղության վարակ։
Ոստիկանությունը միջոցներ է ձեռնակում պիտբուլի տիրոջը հայտնաբերելու ուղղությամբ:




























