Կարսի նահանգում մի երեխա է հոսպիտալացվել, քանի որ կասկածներ են եղել, որ նա վարակված է A H1N1 հարուցիչով: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Zaman» օրաթերթի էլեկտրոնային կայքը:
Նույն աղբյուրը հայտնում է, որ նահանգի առողջապահության ծառայութան պետ Ֆահրի Սևինչը տեղեկացրել է, որ Գերմանիայի Քյոլն քաղաքից ինքնաթիռով Կարս եկած այդ երեխայի մոտ օդանավակայանում բուժզննման ժամանակ հայտնաբերվել են խոզագրիպի ախտանշաններ, մասնավորապես` բարձր ջերմություն: «Հիվանդը Բելգիայից մեկնել է Գերմանիա, որտեղից էլ` Թուրքիա: Այժմ երեխայի վիճակը լավ է և վերահսկելի»,- նշել է առողջապահության աշխատակիցը:



















