Գերմանական Bild պարբերականի տվյալներով, պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային, WBC վարկածի աշխարհի չեմպիոն 39-ամյա Վիտալի Կլիչկոն հոկտեմբերի 16-ին Համբուրգի O2 World մարզապալատում կմենամարտի 38-ամյա ամերիկացի Շենոն Բրիգսի դեմ:
«Բրիգսն այս պահին իմ ամենաուժեղ մրցակիցներից մեկն է: Նա հսկայական փորձ ունի: Նախապատրաստվել դժվար կլինի, բայց ինձ կօգնի անփոփոխ մարզիչ Ֆրից Զդունեկը»,- ասել է Կլիչկոն:



























