Ադրբեջանի պետական նավթային ընկերության աշխատակիցներին գտել են ջրհորում: Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ փրկարարները ժամանել են դեպքի վայր, որը Բաքվի Խազարի շրջանում է:

Տեղում իրավիճակը գնահատելուց հետո, պարզվել է, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերության սոցիալական զարգացման վարչության աշխատակիցներ 62-ամյա Իլյաս Ռզաեւին եւ 33-ամյա Ուզեիր Բաբաեւին գտել են 15 մետր խորություն ունեցող ջրհորի հատակում` անգիտակից վիճակում:

Փրկարարները արձանագրել են նրանց մահը: