Ամերիկյան հարկադրական միջոցները դուր չեն գալիս ոչ միայն այն երկրներին, որոնց դեմ դրանք ուղղված են, այլեւ ԱՄՆ դաշնակիցներին: Նման խոստովանությամբ է հանդես եկել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի օգնականը:
Բայդենի ազգային անվտանգության հացերով օգնական Քոլին Քալը անսպասելի խոստովանություն է արել, նշելով, որ ամերիկյան իշխանությունները գիտակցում են, որ իրենց պատժամիջոցային քաղաքականությունը աշխարհում համակրանք չի վայելում:
«Դա ճշմարտություն է, որ մենք պատժամիջոցներ ենք կիրառում տարբեր ոլորտներում, եւ այլ երկրների դա հաճախ դուր չի գալիս: Ընդ որում, ոչ միայն այն երկրներին, որոնց դեմ ուղղված են այդ պատժամիջոցները, այլեւ, անկեղծ ասած, մեր դաշնակիցներին, քանի որդ դրանք ուղեկցվում են որոշակի վնասներով»,-ասել է նա՝ ելույթ ունենալով Վաշինգթոնում ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում:





























