Ամերիկյան փորձագետները ենթադրում են, որ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները քիմիական զենք (իպրիտ) են կիրառել Իրաքում քրդերի զորքերի վրա հարձակման ժամանակ, գրում է The Wall Street Journal-ը:
Իշխանությունների ներկայացուցիչների խոսքով, ԻՊ-ի անդամները կարող էին իպրիտ ստանալ Սիրիայում, որի կառավարությունը 2013-ին հաստատել էր իր մոտ մեծ քանակությամբ իպրիտի առկայությունը, հաղորդում է Gazeta-ն:
Ենթադրվում է, որ գրոհայինները կարող էին քիմիական զենքն ստանալ Իրաքում իրենց հարձակումների ժամանակ:





























